«Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ հունիսի 28-ին կայացած 10-րդ համագումարում նոր վարչություն է ընտրել, որը բաղկացած է  15 անձանցից:

Վարչության ընտրությունների արդյունքները հայտարարել է կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով, վարչության նոր կազմում ընտրվածներն են.

Աբասյան Գայանե

Արզումանյան Ֆիլիպ

Բախշյան Անահիտ

Գրիգորյան Անդրանիկ

Հակոբյան Ռուբեն

Հասան-Ջալալյան Ստեփան

Հովհաննիսյան Վահագն

Հովհաննիսյան Րաֆֆի

Ղազարյան Հովսեփ

Մանուկյան Հրայր

Մարգարյան Գագիկ

Մարտիրոսյան Արմեն

Մարտիրոսյան Ռշտուն

Մուրադյան Սուսաննա

Փոստանջյան Զարուհի

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության նոր վարչության կազմում ընդգրկված չեն ոչ ՍտեփանՍաֆարյանը, ով որոշել է դադար վերցնել եւ զբաղվել փորձագիտական աշխատանքով, ոչ Դավիթ Սանասարյանը:

Վարչության կազմը հայտարարելուց հետո համագումարն ավարտեց աշխատանքները, իսկ նոր վարչությունը կհավաքվի գրասենյակում՝ քննարկելու հետագա կազմակերպչական հարցեր: