Վիճակագրության համաձայն՝ Շվեյցարիայում գրանցված 36187 նոր ձեռնարկություններից 32,2%-ը արտասահմանյան են։
Փորձագետները նման փաստը աշխարհագրական շահավետ դիրքով են բացատրում։ Ընկերությունների շուրջ 50%-ը անմիջական հարեւաններից են։
Համապատասխանաբար, հիմնականում խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի մասին է: Օտարերկրացի ձեռնարկատերերի համար ամենագրավիչ տարածաշրջանը Ժնեւն է:
Փորձագետներն առանձնացրել են նաեւ գործունեության ոլորտներ, որոնք առավել հանրահայտ են օտարերկրացի գործարարների շրջանում՝ քիմիական արդյունաբերություն եւ դեղագործություն, փոխանցում է Euromag.ru-ն՝ վկայակոչելով 20min-ը:




























