Իտալական Բոլոնիայում ներկայացրել են բջջային ծրագիր իդեալական հարեւանների որոնման համար:

«Coinquilinity» ծրագիրը թույլ կտա ցույց տալ ապագա հարեւանների ցանկալի որակները եւ դրան համապատասխան կտարբերակի բնակարանների առաջարկները:

Ծրագիրն արժանացել է «Նոր բիզնես-գաղափար» մրցույթի մրցանակին, որն ուղղված է տեղական ձեռներեցության զարգացմանն ու ինքնատիպ նորարարությունների տարածմանը, հաղորդում է «Repubblica»-ն:

Մրցույթի մյուս դափնեկրիրներն են փաստաթղթերի կառավարման «Piqs» համակարգչային համակարգն ու « SmartLogo » ծրագիրը, որը թույլ է տալիս ընկերության ապրանքանիշին կարեւոր տեղեկություն հավելել՝ առանց կոդի փոփոխության(տեքստ, վիդեո, վեբ-կայք):