Հունաստանում` Կրետե կղզու մոտակայքում,  4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին, ըստ հունական լրատվամիջոցների, հայտնում են հունական սեյսմոլոգները: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Էգեյան ծովում: Նշենք, որ Եվրոպայում գրանցվող երկրաշարժերի շուրջ կեսը տեղի է ունենում հենց Հունաստանում, մասնավորապես՝ Կրետե կղզում: