Դյուսելդորֆում բազմաբնակարան շենքերից մեկի սեփականատերը տանից դուրս է հրավիրել համառ բնակչի, որը չի ցանկացել թողնել ծխելը:
Ծխախոտի հոտը տարածվում էր աստիճանահարթակում, այնտեղից էլ մյուս բնակիչների բնակարաններում, հաղորդում է «Euromag»-ը:
75-ամյա տղամարդը, ով արդեն 40 տարի ծխում է, դատական հայց է ներկայացրել բնակարանի տիրոջ դեմ, սակայն չի շահել:
Վերջերս նման դեպք տեղի էր ունեցել Շվեյցարիայում: Սակայն պատճառն այլ էր: Ժնեւում 90-ամյա տղամարդը նամակ էր ստացել, որով իրեն հայտնում էին քաղաքի կենտրոնում երեք սենյականոց բնակարանը լքելու անհրաժեշտության մասին: Ընկերությունը, որը բնակչի հետ վարձակալման պայմանագիր էր կնքել, հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, քանի որ բնակիչը պատշգամբից աղավնիների էր կերակրում:





























