Ալաբամայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մրգերի եւ բանջարեղենի ակտիվ կիրառումը չի օգնի նիհարելուն՝ ի հեճուկս տարածված կարծիքի։

Օրինակ՝ ԱՄՆ-ում խորհուրդ են տալիս օրական ուտել 1,5-2 ափսե միրգ եւ 2-3 ափսե բանջարեղեն: Սակայն հաճախ դիետայի հետեւող մարդիկ խորհուրդ են տալիս ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն ներառել սննդակարգում:  Դրանցում այդքան շատ կալորիա չկա, եւ իբր դրանք կարող են  դիետայից դուրս մղել վնասակար մթերքները:

Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդպիսի սխեման չի աշխատում: Փոխարենը մրգերի եւ բանջարեղենի կիրառման ավելացումը հազիվ թե վնասի, քանի որ այս մթերքները հարուստ են վիտամիններով, փոխանցում է MedDaily-ն՝ վկայակոչելով  CTV News-ը: Գիտնականները Միջերկրածովյան դիետան համեմատել են  մրգերի եւ բանջարեղենի հաշվին նվազագույն ճարպեր պարունակող դիետայի հետ: Առաջինը, բացի քաշը նվազեցնելուց, խոստանում է նաեւ  նվազեցնել 2-րդ կարգի շաքարախտի վտանգը:

Պարզվել է, որ Միջերկրածովյան դիետան ավելի լավ է աշխատել: Հայտնի է նաեւ, որ դրան հետեւողները 30%-ով ավելի քիչ են սրտի կաթված ստացել, քան նվազագույն ճարպեր պարունակող դիետային հետեւողները: Գիտնականները եզրակացնում են, որ այժմ հիմնականում ուշադրություն են դարձնում մրգերին եւ բանջարեղենին՝ մոռանալով սննդակարգի կարեւոր տարրերի մասին: