Իրաքի բանակը հայտարարել է Տիկրիտ քաղաքը սուննի ապստամբներից ազատագրելու ծավալային հարձակման սկզբի մասին։
Հաղորդվում է, որ հազարավոր զինվորներ շարժվում են դեպի Տիկրիտ, որը երկու շաբաթ առաջ գրավել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ջիհադիստները, որոնք այժմ վերահսկում են Իրաքի հյուսիսային մասի զգալի տարածքներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին երկու օրերին այնտեղ ուղղաթիռներով տեղ հասցված կառավարական ուժերը հարձակվել են քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող համալսարանական փոքր քաղաքի վրա:





























