ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը(ԱԱԳ) Վաշինգթոնում զեկույց է ներկայացրել, որից հետեւում է՝ 2013թ.-ին կազմակերպությունը հետեւել է 89 138 «օբյկետի» երկրի սահմաններից դուրս:
Ընդ որում զեկույցում չի պարզեցվում «օբյեկտ» հասկացությունը. Խոսքը կարող է լինել ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների մասին:
Օտար երկրների քաղաքացիների հանդեպ վերահսկողությունն իրականացվում էր ԱՄՆ-ի օրենսդրության շրջանակներում, որը ենթադրում է արտասահմանում բնակվող օտարերկրացիների համար ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսությունից պաշտպանվածության ավելի ցածր մակարդակ, քան ԱՄՆ-ի բնակիչների համար: Ընդ որում նախկինում ԱԱԳ-ն խոստովանել է, որ «սխալմամբ» «անուղղակի» տվյալններ է հավաքել նաեւ ամերիկացիների մասին, հայտնում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով « AFP »-ին:
Ազգային անվտանգության գործակալության զեկույցը Բարաք Օբամայի հրահանգով էր պատրաստված, որը պարտավորեցնում էր հասարակությանը ներկայացնել առավելագույն տեղեկատվություն իրականացվող վերահսկողության մասին: Զեկույցն ամենամյա բնույթ կկրի:




























