Ռուսամետ ակտիվիստները գնդակոծել են Սլավյանսկի մոտի անցակետը։ Այս տեղեկությունը հաստատել են հակաահաբեկչական գործողության խոսնակ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին։ Ըստ նրա տվյալների՝ երեք զինվորներ զոհվել, վեցը վիրավորվել են, հայտնում է ՈՒՆՆ-ն։
«Սլավյանսկի հարեւանությամբ անցակետ է գնդակոծվել, Այնտեղ, որտեղ Կարմիր Լիմանի շրջադարձն է: Զոհվել է երեք զինվորական, եւս վեցը վիրավորվել են», - հայտնել է խոսնակը:
Ըստ նրա՝ անցակետի գնդակոծումը շարունկավում է մինչ այժմ:
Ավելի վաղ Ուկրաինայի «Դոնբաս» կամավորական ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտնել էր, որ շարունակվում են դիրքերի գնդակոծումները, սպանվել է երկու զինծառայող, երկուսն էլ վիրավորվել են:





























