Ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկուն մեղադրել է «հայամետ դիրքորոշման» համար։ Սուլեյմանովը Ստրասբուրգում հունիսի 23-27-ին կայացած ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե իբր Սավիցկին իրեն այնքան էլ ճիշտ չի պահել։
«ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին Էլհան Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ սկզբում բարեկամաբար վերջինիս խնդրել է հետ կանչել օրինագիծը, սակայն դրան չհասնելով՝ փորձել է ճնշում գործադրել», - գրում է ԱՊԱ-ն:
Նշենք, որ խոսքը ԵԽԽՎ հակահայկական բանաձեւ մտցնելու ադրբեջանական կողմի փորձի մասին է:





























