Եթե մարդ լալիս է տխուր ֆիլմեր, զգացմունքային բացիկներ կամ նույնիսկ գովազդ դիտելիս, նա պարզապես ավելի զգայուն մարդկանց խմբին է պատկանում, վստահ են գիտնականները: Սթոնի Բրուք համալսարանի հոգեբաններ Արթուր եւ Էլեն Էյրոնը կարծում են, որ Երկրի բնակչության 20%-ը զգայուն է՝ տեղեկությունների հանդեպ:
Գիտնականները սկանավորել են 18 ամուսնացած մարդու ուղեղ, երբ վերջիններս դիտել են ժպտացող կամ մռայլ մարդկանց լուսանկարները: Եզրակացրել են, որ զգայուն մարդկանց ուղեղի կառուցվածքը հատուկ տեսակի է, եւ այն ավելի ակտիվ է արձագանքում սոցիալական իրավիճակներին, փոխանցում է Meddaily-ն:
Այս խմբի մարդիկ ավելի զգացմունքային են, կարեկցելու ունակ, խորն են ընկալում արժեքների նրբությունները, ստեղծագործական խառնվածք ունեն: Նրանց սովորաբար երկար ժամանակ է պետք որոշում կայացնելու համար: Ցավոք, այս մարդիկ հակված են ընկճախտի եւ անհանգստության:





























