Մոլդովայի կառավարությունը հատուկ նիստի ընթացքում հավանություն է տվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հայտարարել է, որ ուրբաթ ստորագրված համաձայնագրի դրույթների ընդունումն այժմ առաջնահերթ կլինի կառավարության աշխատանքում:

«Մենք ունենք Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությունը, եւ  թե ինչպես կկատարենք մեր պարտավորությունները, դրանից կախված կլինի մեր հարաբերությունների հաջորդ փուլը, ընդհուպ՝ ԵՄ-ին անդամակցում», - նշել է նա:

Կառավարության հաստատած փաստաթուղթը վավերացվելու համար հանձվելու է խորհրդարանին: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավար Իգոր Կորմանի՝ հաջորդ շաբաթ ինքը պատգամավորներին կառաջարկի արտահերթ քվեարկություն անցկացնել: