Եգիպտացի ուժայինները Սինայի թերակղզու հյուսիսում ձերբակալել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման 15 գրոհայինների: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ծայրահեղականները պաղեստինցի արմատականների հետ համագործակցությամբ Գազայի հատվածի ստորերկրյա թունելներից մեկով փորձել են մեկ-մեկ մուտք գործել Եգիպտոսի տարածք:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ահաբեկիչների խնդիրն էր Եգիպտոսում ԻԼԻՊ-ի տեղական բջջի ստեղծումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայտնի է, որ գրոհայիններըմ որոնց թվում կան ինչպես եգիպտացիներ, այնպես էլ արաբական այլ երկների ներկայացուցիչներ, ձերբակալվել են հատուկ նշականության ջոկատների գործողության ժամանակ:

Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել, հատուկ ստորաբաժանման զինվորների հետ փոխհրաձգության մեջ մտել, որը տեւել է մոտ 3 ժամ: Հարցաքննության ժամանակ, ինչպես պնդում են ուժայինները, պարզվել է, որ գրոհայիններին ֆինանսական աջակցություն ցուցաբերում էր «Մահմեդական եղբայրներ» միջազգային ցանցը: Այն նաեւ ապահովում էր զենքով ու սպառազինություններով: