Նիգերիայի հյուսիսի Բաուչի քաղաքի հասարակաց տանը պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 11 մարդու կյանք, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: 

Գերատեսչությունում պարզաբանել են, որ վիրավորվել է 14 մարդ:  Ներկայումս պարզվում են պայթյունի պատճառները, հայտնում է gazeta.ru-ն:

Նիգերիայում ահաբեկչությունների մեծամասնության համար պատասխանատու «Բոքո Հարամ» խմբավորումը դեռ չի հայտարարել կատարվածին ունեցած իր մասնակցության մասին: