Իրաքի Մոսուլ քաղաքի հարեւան բնակավայրից ստիպված են եղել փախչել հազարավոր տեղի քրիստոնյաներ, որոնք վախենում են սուննի ապստամբների հարձակումներից:

Ըստ Իրաքում քրիստոնյա համայնքի առաջնորդների տեղեկության՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստները հարձակվել են երկրի հյուսիսում Կարակոշ եւ Կարամլայիշ քրիստոնեական երկու խոշոր բնակավայրերի վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քրիստոնյաներին պաշտպանել են քրդերի ինքնապաշտպանության ջոկատները, եւ այս բնակավայրերի փախստական բնակիչները ժամանակավոր ապաստան են գտել հարեւան Քրդական ինքնավարության տարածքում, որի վրա ջիհադիստները մինչ այժմ չեն հարձակվել: