Բրիտանացի Ուիլյամ Նանը տոնել է իր հարյուրամյակը 70-ամյա դստեր հարսանիքի ժամանակ: Տղամարդը խոստացել էր աղջկան, որ կապրի մինչեւ 100 տարեկան, եթե նա երկրորդ անգամ ամուսնանա, եւ 70-ամյա այրին կրկին ամուսնացել է, հաղորդում է «7info.ru»-ն:
Հարսանիքը տեղի է ունեցել նորահարսի հոր տարեդարձի օրը: Նրա դստեր ընտրյալը տարիքով փոքր է. նա 67 տարեկան է: Արարողության ժամանակ Ուիլյամ Նանը հայտարարել է, որ երջանիկ է դարձյալ գտնվել դստեր հարսանիքին, ինչպես նաեւ տոնել նրա հետ իր տարեդարձը:





























