Հասարակական կարծիքի ռուսական հիմնադրամը հետաքրքիր հարցում է անցկացրել, որի արդյունքները զարմացնում են: ՌԴ-ում 18-ից բարձր հասակի հարցվողների 37 տոկոսը երբեւէ չի օգտվել Համացանցից:

ՌԴ բնակիչների 21 տոկոսը չի ցանկանում Համացանցի օգտատեր դառնալ: Այս քաղաքացիների 55 տոկոսը 60 տարեկանից բարձր հասակի է: Հարցվողների 12 տոկոսը վեբ-սերֆինգի հնարավորություն ունի, սակայն ցանկություն չունի: Իսկ ահա 8 տոկոսն ունի ցանկություն, սակայն չունի հնարավորություն:

Հարցվողների կեսն հենց հարցման օրն օգտվել էր համացանցից: 9 տոկոսը շաբաթական նվազագույնը մեկ անգամ էր Ցանցում լինում: Շաբաթական մեկ անգամից էլ քիչ Համացանցից օգտվողները կազմում էին 5 տոկոս:

Հարցումն անցկացվել է Ռուսաստանի 18-ից բարձր հասակի քաղաքացիների շրջանում: Մասնակցել են 1500 հարցվողներ 100 բնակավայրից: Վիճակագրական սխալը կազմում է 3.6 տոկոս, հաղորդում է «ՎԵԿ»-ը: