Իռլանդական « Ryanair » ավիաընկերության երկու ինքնաթիռներ հունիսի 28-ին բախվել են լոնդոնյան Սթանսթեդ օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով « The Associated Press»-ին:

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքուղում, երբ ինքնաթիռներից մեկը մոտենում էր կայանատեղուն, մյուսը դուրս էր գալիս հետ ընթացքով: Արդյունքում ինքնաթիռները հարվածել են միմյանց թեւով ու պոչային հատվածով: Ավիաընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ երկու ինքնաթիռներն էլ վնասվել են, վարում են հետաքննություն: Օդաչուների արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:

Ոչ ոք չի տուժել, սակայն ուղեւորները ստիպված են եղել երեք ժամ սպասել՝ նախքան այլ ինքնաթիռներ տեղափոխվելը: