Անգլիայի հավաքականի երկրպագուն կծել է իր հավաքականի մեկ այլ երկրպագուի ականջը Ուրուգվայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Agence France Presse»-ին:
Աղբյուրը հաղորդում է, որ D խմբի Ուրուգվայ-Անգլիա(2:1) խաղի ժամանակ ոստիկանություն է դիմել անգլիական հավաքականի երկրպագու՝ բողոքելով իր հայրենակցի դեմ, ով իր ականջն էր կծել: Մեղադրյալի անձն այս պահին դեռ հաստատված չէ:
Հիշեցենենք, որ Իտալիայի հավաքանի հետ խաղի ժամանակ Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը կծել էր հակառակորդի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը, ինչի համար որակազրկվել էր 9 խաղով, 4 ամսվով զրկվել էր ֆուտբոլի հետ կապված որեւէ գործունեությունից:
1/8 եզրափակչում Ուրուգվայն առանց Սուարեսի 0:2 հաշվով զիջեց Կոլումբիայի հավաքականին:





























