Նյու-Յորքի բնակիչ Վիկտոր Մունին միայնակ թիանավով հաղթահարել է Ատլանտյան օվկիանոսը: 4,8 հազար կմ հեռավորությամբ ուղին Մունին հաղթահարել է 128 օրվա ընթացքում. նա դուրս է եկել փետրվարի 19-ին Կանարյան կղզիներից, իսկ հունիսի 27-ին հասել է Կարիբյան ծովում գտնվող Սինտ-Մարտեն կղզի,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լողալու ընթացքում Մունին 36 կգ քաշ է կորցրել:
48-ամյա ճանապարհորդը պատմել է, որ ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը չորսին եւ թիավարում էր մինչեւ ժամը 7-ը: Ամեն ժամից հետո նա կես ժամա դադար էր տալիս՝ ուժերը վերականգնելու համար: «Մեծամասամբ օվկիանոսն անհանգիստ էր: Երբեմն 15 կմ հաղթահարում էի, քնում, առավոտյան սարսափով հայտնաբերում, որ 25 կմ հետ եմ գնացել»,- պատմել է Մունին:
Նրա նավի վրա պարենի փոքր պահուստ կար, սակայն հիմնականում սնվում էր ձկներով, որոնց ճանապարհին էր որսում:
Նրա խոսքով՝ ամենից շատ վախեցել է, երբ շնաձուկ է հարձակվել. Կենդանին վնասել է նավը: Սակայն Մունիին հաջողվել է հեռացնել շնաձկանն ու նորոգել նավի վրա գոյացած անցքը:





























