Մտահոգությունները, որ Ճապոնիան կարող է պատերազմի կամ միջազգային կոնֆլիկտի մեջ ներքաշվել այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը որոշում ընդունի հավաքական ինքնապաշտպանության իրավունքի կիրառման հնարավորթյան մասին, կիսում է երկրի բնակչությանը 71 տոկոսը, այդպիսիք են «Մայնիտի» թերթի անցկացրած հարցման արդյունքները:
Միայն 19 տոկոսն է հայտարարել, որ Ճապոնիայի համար վտանգ չի տեսնում, եթե կամավոր հրաժարումը դաշնակիցների պաշտպանության համար ինքնապաշտպանական ուժերի կիրառման իրավունքը վերանայվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նույնիսկ վերանայման կողմնակիցների 74 տոկոսը հանդես է գալիս իրավունքի կիրառման սահմանափակ բնույթի կողմից, եւ միայն 20 տոկոսն է կողմ, որպեսզի Ճապոնիան կարողանա կիրառել իրավունքը ամբողջական ծավալով:
Սպասվում է, որ որոշումն այն մասին, թե Ճապոնիան կարող է հավաքական ինքնապաշտպանության իրավունք կիրառել, կընդունվի հուլիսի 1-ին: Նշենք, որ երկիրը փաստացի կամավոր հրաժարվել էր իրավունքից 1981թ.-ին: Այս կառավարությունը համարում է, որ ինքնապաշտպանության իրավունքի նման ձեւակերպոըմը չի համապասխանում արդի իրողություններին:





























