Վերջին օրերի ընթացքում Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստների դեմ մարտերում հինգ ուկրաինացի ուժային է զոհվել: Այդ մասին հաղորդում է ուկրաինական «Հինգերորդ ալիքը»՝ վկայակոչելով ուժայինների հատուկ գործողության մամուլի քարտուղար Ալեքսեյ Դմիտրաշկովսկուն:
Երեք ուժայիններ զոհվել են ռուսամետ ակտիվիստների կողմից Սլավյանսկի անցակետի մոտ նռնականետի գնդակոծության հետեւանքով: Եւս երկու ուկրաինացի զինվոր զոհվել է Լուգանսկի մարզում Նիժնայա Օլխովայա բնակավայրի մոտակայքում ուղեկցող շարասյան վրա հարձակման հետեւանքով:
Դմիտրաշկովսկու խոսքով եւս 17 զինվորական վնասվածք է ստացել: Նա նաեւ պատմել է, որ հատուկ գործողության ընթացքում զոհվել է 145 ռուսամետ ակտիվիստ, 312-ը վնասվածքներ են ստացել:





























