Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է մանկապղծությունը եւ քաղաքականության մեջ առկա կոռուպցիան, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Il Messaggero»-ին:

«Ես հանգել եմ եզրակացության, որ չարն առանձնապես աճում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում: Մենք ապրում ենք որ միայն փոփոխությունների դարաշրջանում, այլ դարաշրջանների փոփոխություն ենք ապրում: Սա հանգեցնում է բարոյականության անկման ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաեւ ֆինանսական եւ սոցիալական կյանքում»,- պարբերականին պատմել է հայրապետը:

«Չեմ ուզում ասել, թե ամեն ինչ է կոռումպացված, սակայն ենթադրում եմ, որ բարդ է մնալ բարոյական մարդ, երբ զբաղվում ես քաղաքականությամբ»,- հավելել է Ֆրանցիսկոսը: