Ուկրաինայի Խարկովի մարզում գիշերը ժամը 3-ի սահմաններում Զելյոնի Կոլոդեցի մոտակայքում պայթեցրել են երկաթուղային կամուրջ: Այդ մասին հաղորդում է «LB.ua»-ն՝ վկայակոչելով ականատեսներին:

Վնասվել են երկաթե կառույցը եւ կամուրջի հիմքերը: Հարվածից կոտրվել են հարեւան տների պատուհանների ապակիները: Կատարվածի այլ մանրամասներ հայտնի չեն: Երկաթուղային հաղորդակցությունը շրջանում չի գործում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Զոպորոժյեի մարզում պայթեցրել էին Պրիդնեպրովսկի երկաթուղու կամուրջը: