Կիեւում Ուկրաինայի նախագահի վարչակազմի մոտ «Դոնբասի» կամավորնի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հավաքվել էր ավելի քան 350 մարդ: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են ռազմական դրություն մտցնել եւ վերսկսել հակաահաբեկչական գործողությունը երկրի արեւելքում, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Ցուցարարները շարասյունով ուղղվել են Անկախության մայդան, որտեղ այսօր Վեչե պետք է կայանա:
Ակցիայի հիմնական պահանջն է հաշտության դադարեցումը, ռազմական դրության հայտարարումը եւ զինվորականներին անհրաժեշտ քանակությամբ զենքի տրամադրումը:
Միտինգի մասնակիցները պահանջում են թույլ տալ կամավորական գումարտակներին «ահաբեկիչների ոչնչացման քայլեր ձեռնարկել»: ԵՄ-ից ցուցարարները ՌԴ դեմ ուղղված պատժամիջոցների երրորդ փաթեթ են ակնկալում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկարաձգել է հաշտությունը երկրի արեւելքում մինչեւ հունիսի 30-ը, ժամը 22:00:





























