Հնդկական իշխանությունները հայտարարում են, որ երկրի հարավում փլուզված 12 հարկանի շենքի փլատակների տակ կարող են գտնվել ավելի քան 130 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանց խոսքով՝ Պորուր քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել է նվազագույնը 10 մարդ:

Այս պահին փրկարարները փորձում են հասնել նրանց, որոնք կարող էին փլատակների տակ ողջ մնալ:

Ինչպես ենթադրվում է, հիմնականում շինարարներ են, որոնք աղետի պահին օբյեկտի վրա են գտնվել:

Հավելենք, որ նախօրեին Դելիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում նաեւ 5 երեխա: