Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսելով օրերս 17-ամյա շրջանավարտի ինքնասպանության դեպքից՝ հաստատեց, որ այն իրոք եղել է ինքնասպանություն:
«Քննությունից հետո երեխան եկել է տուն եւ ինքանսպան եղել»,-ասաց Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ դեպքի մանրամասնությունները կհայտնեն քննչական այն մարմիները, որոնք զբաղվում են այդ գործով:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Կիրովի անվան 12-րդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհի 17-ամյա Գոհար Մարտիրոսյանը՝ տեղեկանալով, որ հայոց լեզվի քննությունից 7.5 բալ է ստացել, ինքնասպան է եղել՝ ցած նետվելով իրենց տան 7-րդ հարկից:
Նշենք, որ 2009 թվականին գրանցվել է ինքնասպանության 28 դեպք:



























