Լաս-Վեգասում Նեւադայի համալսարանի ամերիկացի ուսանողները խնդրել են, որպեսզի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չընդունի 225 հազար դոլարի չափով հոնորարից իրենց ուսումնական հաստատության հովանավորների ժողովի ժամանակ ելույթի համար:
Նյու-Յորքում Քլինթոնների հիմնադրամին ուղղված նամակում ուսանողները կոչ են արել Քլինթոնին գումարը նվիրաբերել համալսարանի կարիքների համար: Ակտիվիստներից մեկի խոսքով՝ այդ գումարով հնարավոր էր կրթաթոշակ սահմանել 225 ուսանողի համար, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Daily Mail»-ին:
Այն բանից հետո, երբ Քլինթոնը 2013թ.-ին լքեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, նա սկսեց դասախոսություններ կարդալ՝ յուրաքանչյուրի դիմաց ստանալով: Գումարը էապես գերազանցում է նրա նախկին եկամուտը պետական ծառայությանը, որը կազմում էր տարեկան 186 հազար դոլար:





























