Իրաքի կառավարական ուժերը հետ են մղվել Թիքրիթից դեպի Դիժլա քաղաք, որը 25 կմ հարավ է գտնվում:
Այս պահին Իրաքի զինվորականները, ինչպես հաղորդում են, փորձում են դարձյալ իրենց վերահսկողության տակ վերցնել Թիքրիթը:
«Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» խմբավորման սունի ծայրահեղականների դեմ կատաղի մարտերին մասնակցում են տանկեր, զրահամեքենաներ եւ ավիացիա:
Գրոհայիններն ականապատել են քաղաքի կենտրոն տանող ճանապարհը, ինչը բարդացնում է կառավարական ուժերի առաջ շարժումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրաքի բանակը հայտարարել է զանգվածային հարձակման մասին՝ երկրի հյուսիսում գտնվող Թիքրիթ քաղաքի սունի ապստամբներին ազատելու նպատակով:
Հաղորդում էին, որ հազարավոր զինվորներ շարժվում են Թիքրիթ, որն ավելի քան 2 շաբաթ գրավվել էր «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» խմբավորման ջիհաթիստների կողմից:





























