Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանականներն ինչպես հարկն է չեն ներկայացնում բրիտանացիներին, քանի որ «չափից ավել սպիտակ են», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «The Telegraph»-ին:

Դեւիդ Քեմերոնի խոսքով՝ հարկավոր է շատ աշխատել Բրիտանիայի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներիխորհրդարան մտնելու ձգտումը պաշտպանելու համար:

«Մեր խորհրդարանը դեռ բավական չափով չի ներկայացնում այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք այսօր,- հայտարարել է բրիտանացի վարչապետը:- Մենք չպետք է մտածենք, որ ժամանակի ընթացքում ինքն իրեն կկարգավորվի: Պատմությունը մեզ համար չի գրվում. մենք ինքներս են գրում այն»:

Քեմերոնի մեկնաբանությունները հաջորդել են « Policy Exchange » հետազոտական կենտրոնի վերջին հրապարակումներին, որոնք կանխատեսում էին, որ 2050թ.-ին երկրի ոչ սպիտակ քաղաքացիները թիվը կկազմի 20-30 տոկոս: Այս պահին այդ ցուցանիշը կազմում է 14 տոկոս:

Բրիտանական խորհրդարանում էթնիկ փոքրամասնության 26 ներկայացուցիչ կա, որից 16-ը համայնքների պալատում են, 10-ը՝ Լորդերի պալատում: