«Google»-ը «LG»-ի հետ համատեղ հաջորդ տարի ինքնատիպ միջավայրի սքաներով պլանշետ կթողարկի: Գաջեթը պետք է լույս տեսնի մյուս տարի: Նոր սարքը գովազդել են Սան-Ֆրանցիսկոյում «Google I/O» կոնֆերանսի ընթացքում:

Պլանշետը մշակվում է «Google ATAP» հեռանկարկային տեխնոլոգիաների խմբի կողմից «Tango» նախագծի շրջանակներում: Գնի եւ ուղեկեցող սարքերի մասին մանրամասներ չեն հաղորդում, հայտնում է «TCH»-ը՝ վկայակոչելով « The Verge »-ին:

Նշենք, որ «Tango» նախագիծը «Google ATAP»-ի նոր ուղղություններից մեկն է: Այս համակարգով սարքավորումները պետք է շրջակա միջավայրի 3D-մոդելներ  ստեղծեն: Ենթադրվում է, որ դրանց օգնությամբ ներքին հաստատությունների քարտեզներ կստեղծվեն, նոր խաղային մեխանիկաներ, նավիգացիայի նոր մեթոդներ: