Բրիտանական արտգործնախարարությունն անցել է գաղտնի դիվանագիտական հեռագրերի հրապարակման, որոնք ստացել է 100 տարի առաջ իր դեսպանությունների եւ ԱԳՆ առաքելություններից՝ կապված իրադարձությունների հետ, որոնք նախորդել են Առաջին համաշխարհային պատերազմին: Գերատեսչության կայքում առաջինը տեղադրվել է արտակարգ գրություն, որը Սարաեւոյից ուղարկել էր բրիատանցի փոխհյուպատոս Ջոունսը:

Ավստրո-Հունգարիայի արքայազն Ֆրանց-Ֆերդինանտի այցին նախորդած իրադարություններին նվիրված գրությունը Լոնդոն է հասել 1914թ.-ի հունիսի 28-ին, ժամը 16:00-ին: «Ստացված լուրերն այն մասին, որ արքայազն ու նրա կինը սպանվել են այսօր առավոտյան պայթուցիկ սարքի օգնությամբ»,- նշվում է ուղերձում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկու ժամ անց Վիեննայում բրիտանացի դեսպանից Լոնդոն է ստացվել հետեւյալ հաղորդագրությունը. «Ռումբը նետել են քաղաքապետարան ուղղվող նրանց ավտոմեքենաների ուղղությամբ, որից հետո երիտասարդ սերբ ուսանողն ատրճանակով կրակել է երկուսի վրա, երբ նրանք վերադառնում էին Կոնակ»:

ԱԳՆ-ն հրապարակում է նաեւ լուսանկարներ պաշտոնական դիվանագիտական ամսագրի էջերից, որտեղ գրանցվել են թագավորության դիվանագիտական ծառայության ղեկավարությամբ քննարկվող հիմնական թեմաները: Առաջին նման գրառումը վկայում է Լոնդոնի մտահոգության մասին՝ կապված Գերմիանիայում ծավալվող գործողությունների եւ դրանց նկատմամվ Ռուսաստանի արձագանքի հետ: