Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի մուֆտիների խորհրդի ներկայացուցիչ Սալիհ Խամխոեւը հայտարարել է իր ծառայողական մեքենայի՝ զրահապատ «Mercedes»-ի պայթեցման մասին: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի արեւելքում: ԱԻՆ տեղեկությունների համաձայն՝ պայթյունից հետո մեքենան այրվել է:
Մուֆտիի հայտարարության համաձայն՝ նրա մեքենան պայթեցրել է նույն հանցախումբը, որը նախկինում գնդակոծել էր նրա տունն ու գումար էր շորթել նրանից, հաղորդում է «Զվեզդան»:
Մուֆտիի բնակարանը գնդաոծել էին Նազրանիում 2013թ.-ին ինքնաձիգներից: Զոհեր եւ տուժածներ չկային, Խամխոեւի բնակարանը աննշան վնասվածքներ էր կրել:




























