Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ «Մարին Լե Պենն առաջարկում է վերջ դնել երկքաղաքացիության տրամադրմանը եւ դադարեցնել ներգաղթյալների հոսքը երկիր անկարգություններից հետո, որոնք կազմակերպել էին երկրպագուները ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Ալժիրի հավաքականի դուրս գալու կապակցությամբ:
Լե Պենի կարծիքով՝ միջադեպները, որոնք պայմանավորված են Ալժիրի հավաքականի հաջողություններով, «ցույց են տվել միգրացիոն քաղաքականության տապալումը եւ երկքաղաքացիություն ունեցողների մեծ մասի ասիմիլացման արտահայտված մերժումը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Figaro» թերթին:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Ալժիրի հավաքականը Ռուսաստանի հետ ոչ ոքի խաղից հետո մրցության հաջորդ փուլ դուրս եկավ: Փարիզում երկրպագուները մինչեւ ուշ գիշեր տոնում էին: Առավել զգալի էր քաղաքի հյուսիսային շրջաններում, որտեղ ծագումով ալժիրցիների հիմնական զանգվածն է, ինչպես նաեւ Ելիսեյան Դաշտերում:
Զանգվածային տոնախմբությունները վերաճել են անկարգությունների, անդրադարձել Ֆրանսիայի մի քանի շրջանների վրա. երկրպագուները կոտրում էին ցուցատախտակները, խախտում հասարակական կարգը: Ոստիկանությունը ձերբակալել էր տասնյակ մարդկանց:





























