Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի քաղաքացիների զորակոչի մասին, ովքեր պահեստազորում են, 2014թ.-ի զորահավաքի համար:

Համաձայն երկրի ղեկավարի հրամանի՝ պահեստազորի զինծառայողների զորակոչ կհայտարարվի ՌԴ Զինված ուժերում, ՌԴ ՆԳՆ ներքին ուժերում, պետական անվտանգության մարմիններում եւ անվտանգության դաշնային ծառայության մարմիններում մինչեւ 2 ամիս տեւողությամբ հավաքների համար:

«2014թ.-ին պահեստազորի ՌԴ քաղաքացիների համար հայտարարել զորակոչ՝ ՌԴ Զինված ուժերում, ՌԴ ՆԳՆ ներքին ուժերում, պետական անվտանգության մարմիններում եւ անվտանգության դաշնային ծառայության մարմիններում մինչեւ 2 ամիս տեւողությամբ հավաքների համար»,- նշվում է փաստաթղթում: