Վրաստանում վարչական պատիժը 90-ից կրճատվել է 15 օրվա ազատազրկման: Խորհրդարանի քննարկմանն են արդեն ներկայացրել «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի համաձայն՝ վարչական ազատազրկումը չպետք է գերազանցի 15 օրը: Համապատասխան ուղղումները ներառված են օրենսգրքի բոլոր հոդվածներում, որոնք նախատեսում են 15 օրից ավել ազատազրկում:
Ինչպես բացատրում են օրինագծի հեղինակները, վարչական ազատազրկման 90-օրյա ժամկետը չի համապատասխանում համաչափության սկզբունքին: Նրանց խոսքով՝ սա հաստատում է եվրոպական եւ այլ զարգացած երկրների օրենսդրությունը, որտեղ, որպես կանոն, վարչական ազատազրկումը չի գերազանցում 15 օրը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:





























