Արաբական Միացյալ Էմիրություններում պարենամթերքի գների բարձրացման արգելք է սահմանվել մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանի ընթացքում:

ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ նույնիսկ ամենաաննշան թանկացումը մանրածախ առեւտրում պետք է տեղի ունենա իշխանությունների հաստատումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով էմիրությունների լրատվամիջոցներին:

Ռամադանի ընթացքում առեւտրի կետերում ստուգումներ կանցկացվեն: Ավելի վաղ հաղորդում էին, որ ԱՄԷ-ում մանրածախ առեւտրի ցանցերը կսուբսիդավորեն հիմնական սպառողական ապրանքների գները Ռամադանի ընթացքում՝ ավելի քան 50 մլն դոլարի չափով: Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք օգտագործում են պահքի ընթացքում: