Ճապոնական «Honda» ավտոկոնցերնը փորձարկել է իր «HondaJet» մշակման առաջին ինքնաթիռը:

84 րոպե տեւողությամբ փորձնական թռիչքն անցկացվել է ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգում, որտեղ գտնվում է «Honda Aircraft» ընկերության ստորաբաժանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Առաջիկայում մենք կկարողանանք շուկա թողարկել աշխարհում ամենակատարելագործված թեթեւ ինքնաթիռը»,- փորձի արդյունքների հիման վրա նշել է  ընկերության նախագահ Միտիմասա Ֆուձինոն, ով ճապոնական ավտոկոնցերին աշխատանքների միջանկյալ ամփոփում է կատարել, որը 2006թ.-ից նախապատրաստում էր այս դեբյուտը:

«HondaJet» Ճապոնիայում դարձել է առաջին ինքնաթիռը, որը լիովին մշակվել է մասնավոր ընկերության կողմից՝ առանց պետական աջակցության: Բիզնես դասի փոքր ինքնաթիռը կարող է ընդունել 8 ուղեւոր, սակայն կարող է ընթանալ ավելի քան 770 կմ/ժ արագությամբ, ավելի քան 13 կմ բարձրության վրա:

Ինչպես սպասվում է, «HondaJet» վաճառքում կհայտնվի հաջորդ տարի: Արժեքը կազմում է մոտավորապես 4.5 մլն դոլար: Այս պահին «Honda» նորույթի ավելի քան 100 նախնական պատվեր ունի: