Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անհայտ անձն ինքնահրկիզում է իրականացրել է ի նշան բողոքի ընդդեմ սահմանադրության փոփոխության, որը թույլ կտա կառավարությանը զինված ուժերն օգտագործել երկրի սահմաններից դուրս:

Տղամարդը դիմել է հրապարակի անցորդներին Տոկիոյի երկաթուղային կայարանի առաջ՝ բողոքելով ընդդեմ կառավարության ծրագրերի, որից հետո ինքն իրեն հրկիզել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն դեռ պարզ չէ, որքան լուրջ են նրա այրվածքները:

Ավելի վաղ վարչապետ Սինձո Աբեն առաջարկել է ուղղումներ մտցնել Ճապոնիայի սահմանադրության մեջ, որն ընդունվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո եւ կտրականապես արգելում է զինված ուժերն օգտագործել երկրի սահմաններից դուրս:

Ճապոնացիների ավելի քան 70 տոկոսը մտահոգվում է, որ երկիրը պատերազմի մեջ կներքաշեն http://news.am/arm/news/216864.html