Անհայտ անձն ամերիկյան Նոր Օռլեան(Լուիզիանա նահանգ) քաղաքում կրակ է արձակել: Ինչպես հաղորդել են տեղական ոստիկանության ներկայացուցիչները, վիրավորվել է յոթ մարդ:
Հրաձգությունը տեղի է ունեցել Բուրբոն-սթրիթ փողոցում քաղաքի Ֆրանսիական թաղամասում, որը հայտնի է իր բարերով, ռեստորաններով եւ գիշերային ակումբներով:
Այս պահին ոստիկանությունը որոնում է հանցագործին: Նրա գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրանցից մեկի վիճակը գնահատվում է ճգնաժամային, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Նոր Օռլեանում հանցավորության մակարդակն ամենաբարձրերից մեկն է ԱՄՆ-ում: ՀԴԲ-ի տվյալներով՝ անցյալ տարի քաղաքում 156 մարդ է սպանվել, 2012թ.-ին՝ 193: 2013թ.-ի մայիսին երիտասարդական հանցավոր խմբերից մեկւ անդամը կրակ էր արձակել Մայրերի օրվա շքերթի ուղղությամբ, ինչի հետեւանքով 20 մարդ էր վիրավորվել:





























