Իրաքի սուննի կուսակցությունների կոալիցիան հայտարարել է, որ բոյկոտելու է խորհրդարանի հուլիսի 1-ի նիստը, եթե սուննիների պահանջները չբավարարեն:

Այս տարվա սկզբին ձեւավորված կոալիցիան խորհրդարանի այս կազմում 29 տեղ ունի: Դրա ստեղծման նպատակն էր ընդդիմանալ վարչապետ Նուրի Մալիքիի կառավարությանը, որը, ինչպես համարում է կոալիցիան, խտրականություն է ենթարկել սունի փոքրամասնությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ ընթացքում շարունակվում է սունի ուժերի առաջ տեղաշարժը դեպի Բաղդադ: Ծանր մարտեր են ընթանում Թիքրիթ քաղաքի համար, որը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: