Նիգերիայի հյուսիսում պայթուցիկներով զինված անհայտ անձինք, ենթադրաբար «Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները, հարձակվել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Չիբոկ քաղաքին մերձակա մի քանի եկեղեցիների վրա, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
«Հարձակվողները պայթուցիկներով եւ հրազենով ներխուժել են եկեղեցի»,- պատմել է տեղի բնակիչ Տիմոտի Ջեյմսը:
Հարձակման հետեւանքով զոհվել է նվազագույնը 10 մարդ, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:





























