BNP Paribas ֆրանսիական խոշորագույն բանկը համաձայնվել է վճարել 8 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք ամերիկյան իշխանություններին Կուբայի, Իրանի եւ Սուդանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները խախտելու համար:
Տուգանքի վճարուման պայմանավորվածությունը համաձայնեցվել էր անցյալ շաբաթվա վերջին, հաղորդում է Deutsche Welle –ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշվում է, BNP Paribas բանկի տուգանքը ԱՄՆ-ում գործող արտասահմանյան բանկերից տուգանքի գանձման ամենախոշոր դեպքն էր: Համաձայն տեղեկությունների՝ ֆրանսիական բանկը 2002-2009թթ. շրջանցել է Կուբայի, Իրանի եւ Սուդանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, մասնավորապես, այդ երկրների համար նավթի եւ գազի մատակարարումները կազմակերպել է դոլարներով: BNP Paribas բանկի կողմից տուգանքի վճարումը լուրջ ֆինանսական հարված կհասցնի եւ կհեղինակազրկի վերջինիս, սակայն կազատի դատակա գործընթացներից:




























