Աշխարհի ավելի քան 3000 լեզուներ «թվային ոչնչացման» սպառնալիքի առջեւ են կանգնած, կարծում են «Կիբեռտարածությունում լեզվական եւ մշակութային բազմազանություն» միջազգային վեհաժողովի մասնակիցները, որը տեղի է ունենում ռուսական Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

«7000 լեզուների կեսից ավելին չեն կարող ընդլայնել իրենց ներկայությունոը կիբեռտարածությունում, ուստի այդ լեզուները թվային անհետացման վտանգի տակ են հայտնվել: Այդ կապակցությամբ միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը դրանք պահպանելու համար», - կարծում են կոնֆերանսի մասնակիցները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդ Գետաչյուի խոսքով՝ «լեզուների պահպանման գլխավոր պատասխանատվությունն ընկած է ընտանիքի վրա, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է նպաստի մշակութային բազմազանության զարգացմանը»:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ կաջակցի, որպեսզի յուրաքանչյուր երեխա կրթություն ստանա իր մայրենի լեզվով»: Լեզուն է որոշում մեր ով լինելը, այն մտածելու միջոց է: Մայրենի լեզվով կրթությունը ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում, ծայրահեղ կարևոր է», - ընդգծել է Գետչյուն: