Իրանի ռազմական ինքնաթիռները հունիսի 6-ին 4 անգամ խախտել են Իրաքի Քուրդիստանի սահմանը եւ ռմբակոծել քրդական գյուղերը:
Firat գործակալության փոխանցմամբ` իրանական ռազմական ինքնաթիռները առաջին անգամ խախտել են Իրաքի Քուրդիստանի ինքնավար տարածքի սահմանը եւ ռմբակոծել քրդաբնակ գյուղերը: Նախկինում Իրանը մեկ անգամ օգտագործել էր ռազմական ուղղաթիռներ` քրդական գյուղերը ռմբակոծելու համար: Միեւնույն ժամանակ Իրաքի Քուրդիստանի տարածք են ներխուժել եւ դիրքավորվել Իրանի ցամաքային զորքերը:
Իրաքի Քուրդիստանի հատվածի կառավարության խոսնակ Քավե Մահմուդ Շեքերը պահանջել է Իրանից անհապաղ ետ քաշել զորամիավորումները եւ դադարեցնել ռմբակոծությունները:


























