Աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամների թիվը, 2013 թվականի տվյալներով, 86.69 մլն է: Այս ցուցանիշը 1.8%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հուլիսի 1-ին՝ կուսակցության հիմնադրման 93-ամյակին ընդառաջ, տեղեկացրել է ՉԿԿ կենտկոմի կազմակերպչական բաժինը:

Միաժամանակ, ՉԿԿ-ում նշել են կուսակցության անդամների թվի աճի դանդաղեցման մասին, ինչը կապված է կուսակցության անդամակցության համար ավելի խիստ միջոցների ներդրմամբ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հիմա կոմիտեներն ապագա կուսակցականներին ընտրելիս ղեկավարվում են «ավելի թափանցիկ եւ հավասարակշռված չափանիշներով»:

2013 թվականին կուսակցությանն անդամագրվել է 2.41 մլն մարդ, ինչը 825 հազարով պակաս է 2012 թվականի ցուցանիշից: