Ռուսաստանի ԱԳՆ-ը Կիեւից պահանջում է քննել Ուկրաինայի արեւելքում ռուս լրագրողի մահվան հանգամանքները:
«Մենք ցավակցում ենք նրա հարազատներին ու բարեկամներին: Ռուս լրագրողի մահը կրկին վճռականապես ապացուցեց, որ Ուկրաինայի ուժային կառույցները Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության կարգավորում չեն ցանկանում, արգելափակում են առանց այդ էլ փխրուն հրադադարը», - նշում է ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի առաջին ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը մահացել է Դոնեցկի մոտակայքում հունիսի 30-ի լույս գիշերը: Ռուսական լրատըվամիջոցների փոխանցմամբ, լրագրողը մահացել է ռազմական հենակետերից մեկում ուկրաինական ուժայինների կողմից հրաձգության ժամանակ, որտեղ նկարահանող խումբը եկել էր թողարկում պատրաստելու:





























