Հունիսի 29-ին Վանաձորում պայթուցիկ սարք է հայտնաբերվել։
15։00- ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Մանուշյան փողոցի վրա գտնվող տներից մեկի մոտ, Խնձորուտ գետի հարեւանությամբ պայթուցիկ սարք կա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներն ու ԱԻՆ Լոռու մարզային փրկարար ջոկատը: Նախնական տեղեկություններով հայտնաբերվածը հակատանկային արկ է: ՊՆ զորամասից ժամանած սակրավորները պայթուցիկը տեղափոխել են անվտանգ վայր:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրասվում:











