ԵԱՀԿ ՄԽ-ն կողմ է Ուկրաինայի հարցով միջազգային կոնտակտային խմբի ստեղծմանը, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության անդամ, ԱՊՀ, եվրասիական անդամակացության եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին` Բաքվում ընթացող ԵԱՀԿ ԽՎ-ի նիստին:
Ավելի վաղ Նարիշկինը նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս հնչեցրել էր Ռուսաստանի այդ առաջարկը:
«Հենց նոր ընդունվեց Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի առաջարկը` Ուկրաինայում միջազգային կոնտակտային խումբ ստեղծելու վերաբերյալ` բանաձեւին համապատասխան», — ասել է Սլուցկին:
«Այդպիսով ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Ռուսաստանի առաջարկը միջնորդների միջազգային խումբ ստեղծելու մասին` Ուկրաինայում քաղաքական եւ սահմանադրական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ», - ասել է Սլուցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























