ՀՅԴաշնակցության Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովն ընտրել է 9 հոգուց բաղկացած ՀՅԴ Գերագույն մարմին:
ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ են ընտրվել Հրաչ Թադեւոսյանը, Արմեն Ռուստամյանը, Միքայել Մանուկյանը, Հայրապետ Բաբայանը, Սիմոն Սիմոնյանը, Արսեն Համբարձումյանը, Թաթուլ Հարությունյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արա Նռանյանը:
Հիշեցնենք, որ նախկին ԳՄ ներկայացուցիչը Արմեն Ռուստամյանն էր:


























